Կանաչ աշխարհ
Թթվառվույտ (Oxális)
Թթվառվույտը(Oxális) բազմամյա բույս է,պատկանում է թթվառվույտների ընտանիքին (Oxalidaceae). Ժողովրդական անվանումը `«ճագարի կաղամբ» կամ «կկվի երեքնուկ»
Տարածված է
Հայրենիքը հարավային Եվրոպան է և Ամերիկան(Չիլին): Հանդիպում է Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսայի Ամերիկայի ամբողջ տարածքում, Ռուսաստանի եվրոպական հատվածում , արևելյան Սիբիրում և Հեռավոր արևելքում:
Հնդկոտեմաձև թթվառվույտը միամյա, փռվող, եռատերև բույս է, մոտավորապես 10սմ բարձրությամբ: Տերևները մուգ դարչնագույն են, թթվաշ համով:Ծաղիկները մանր են և ունեն դեղնավուն երանգ: Լավ է աճում արևոտ և լուսավոր հողամասերում: Սովորաբար տնկում են բույսը բույսից 8-10սմ հեռավորության վրա: Խոնավության նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն Երևանի չոր և ցամաքային կլիմայի պայմաններում պահանջում է առատ ոռոգում:
Բազմանում է սերմերով: Սերմերը փոքր են, կլոր դարչնագույն.մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 4200 հատիկ: Ծլունակությունը պահպանում է 2-3տարի, ծլում է 8-10 օրում:
Սովորական թթվառվույտը կարող է հաջողությամբ աճել սոճու անտառներում, ստվերի տակ և արագ անհետանում է անտառների ոչնչանալուց հետո: Սոճու անտառներում կարելի է տեսնել թթվառվույտի ամբողջական ծածկ:
Ծաղկաբերների երկարությունը 5-10 սմ է:
Ծաղկում է գարնան վերջում կամ ամռան սկզբում: Ծաղիկները երկար ցողունների վրա սպիտակ `վարդա -մանուշակագույն երակներով են և հիմքում դեղին նշանով:
Օգտագործումը
Ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես դեղաբույս: Օգտագործվում է խոտի եփուկի կամ թուրմի ձևով: Գործածում են որպես լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, մարսողությունը կարգավորող միջոց, բերանի անդուր հոտը վերացնելու, նյութափոխանակության խանգարումների և մաշկի հիվանդությունների ժամանակ: Տերևները օգտագործում են թարմ վիճակում գարնանային ավիտամինոզի դեպքում: Թթվառվույտի թարմ հյութը հակասեպտիկ և վերքերը լավացնելու հատկություն ունի: Բույսի թրջոցներն ու ճզմված տերները դնում են թարախային վերքերի և խոցի վրա:
Ժողովրդական բժշկության մեջ բույսը օգտագործում էին որպես հակաթույն սնդիկով կամ մկնդեղով թունավորումների ժամանակ:
Բույսը հաճելի թթվաշ համ ունի, մեծ քանակի դեպքում թունավոր է, կարող է առաջացնել երիկամների կամ միզապարկի բորբոքում: Շաքարավազով տրորված թարմ տերևներից կարելի է պատրաստել վիտամինային ըմպելիք: Պանրի հետ խառնած տերևները կարելի է օգտագործել աղցանների մեջ, դրանք կարելի ուտել որպես համեմունք ձվից պատրաստված կերակուրների և ապուրների հետ: Եփուկը գործածվում է որպես թեյի սուրոգատ, սակայն այս բույսի երկարատև օգտագործումը կարող է երիկամների հիվանդության պատճառ դառնալ:
Սովորական թթվառվույտը օգտագործում են նաև ներկերի մեջ:
Կենդանիների արոտավայրերում, գարնանը, երբ այլ խոտերը դեռ քիչ են և որտեղ թթվառվույտ շատ կա, հաճախ են վտանգավոր թունավորումների դեպքեր պատահում, հատկապես ոչխարների մոտ, երբեմն մահվան ելքով:
Մեղվաբեր է, բայց բերքը փոքր է:
Երբեմն օգտագործվում է որպես դեկորատիվ բույս` բազմանալով նա ձևավորում է գեղեցիկ կարմրավուն գորգ:
08.01.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ